ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Օրակարգում` մայրերի և երեխաների սնուցման բարելավումը
Մայրերի և երեխաների սնուցման բարելավումը Հազարամյակի զարգացման նպատակների ապահովման առանցքային բաղադրիչներից մեկն է։ Սահմանված թիրախներին հասնելու համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ընդլայնում է ծրագրային աջակցությունը։
Երեխաների թերաճության նվազեցման նպատակով այսօր շատ երկրներում նրանց սնուցման բարելավմանն ուղղված միջազգային կազմակերպությունների կողմից աջակցություն վայելող ազգային տարբեր ծրագրեր են իրականացվում։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը մայրերի և երեխաների սնուցման բարելավմանն ուղղված աշխարհի տարբեր տարածաշրջաններում զանազան միջոցառումներ է կազմակերպում։ Այդ շրջանակներում մայիսի 7-10-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Ալբանիայի կառավարությունների, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր երկիր հնարավորություն կունենա ներկայացնելու իր փորձը, կլինեն համատեղ քննարկումներ և կնախանշվեն նպատակային այն ռազմավարություններն ու գործողությունները, որոնք առավել արդյունավետորեն կարող են լուծել առկա խնդիրները։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին այսօր այս ամենի մասին տեղակացրեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նունե Մանգասարյանը։ Նրանք Դերենիկ Դումանյանին, ընդհանուր առմամբ, ներկայացրեցին մայրերի և երեխաների սնուցման բարելավման ուղղությամբ միջազգային զարգացումները, այդ թվում` հղիության ընթացքում սնուցման բարելավմանն ուղղված «Հազար օր» նախաձեռնությունը։ Նաև կարևորեցին, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2014-2017թթ. համաշխարհային ծրագրերի 7 հիմնական գերակայություննարից 4-ը վերաբերում է առողջապահական հարցերին, այդ թվում` մայրերի և երեխաների սնուցման բարելավմանը։
Ողջունելով իր հյուրերին, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը նշեց, որ Հայաստանը ևս, կարևորելով երեխաների և մայրերի սնուցման բարելավման խնդիրը, հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով։ ՀՀ կառավարությունը հաստատել է ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, իսկ ՀՀ Ազգային ժողովը վերջերս առաջին ընթերցմամբ ընդունել է «Երեխաների կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը։
Ի լրումն այլ նախաձեռնությունների` Դերենիկ Դումանյանը նաև ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկություն է ներկայացրել 2014-2016թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկել «Վաղ տարիքի երեխաների սնուցման բարելավման ծրագիրը», ըստ որի միջին ժամկետ հատվածում նախատեսվում է թերսնուցման նվազեցման նպատակով իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ։ Նա հույս հայտնեց, որ կաևոր այս խնդրի շուրջ կշարունակվի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը և հաջողություններ մաղթեց «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» տարածաշրջանային աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։
06.05.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







